Reset Password

click to enable zoom
Loading Maps
We didn't find any results
open map
Make a Reservation
Advanced Search
Your search results

Cofrance SARL (AVIAV TM) կազմակերպության մասին

Cofrance SARL (AVIAV TM)-ը ավիացիոն բրոքերային կազմակերպություն է, որը հինադրվել է ավելի քան տասը տարի առաջ Նիցցայում: Այսօր ֆրանսիական ֆիրման ունի ներկայացուցչություններ և գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 117 երկրներում:

Մեր գործունեության բնագավառը գործարարական, բժշկական և բեռնափոխադրական ավիացիան է: Մենք տրամադրում ենք ծառայությունների հետևյալ տեսակները՝

  • ինքնաթիռների և ուղղաթիռների վարձակալություն,
  • ինքնաթիռների վաճառք, թյունինգ և կառուցում,
  • առևտրային մենեջմենթ (ինքնաթիռների և ուղղաթիռների սատարում և մատակարարում),
  • տիեզերական և ավիացիոն ապահովագրություն,
  • իրավաբանական աջակցություն (օդանավակայանների և ավիաընկերությունների մասնակցությամբ խոշոր վեճերի կարգավորում),
  • ավիացիոն մասնագետների խորհրդատվական ծառայություններ.

Cofrance SARL (AVIAV TM) կազմակերպությունն աշխատում է հինգ մայրցամաքներում: Հանդիսանալով շուկայի առաջատար՝ կազմակերպությունը համագործակցում է աշխարհի ամենախոշոր ավիաշինարարական կորպորացիաների, օդանավակայանների և ավիակազմակերպությունների հետ՝ թույտվություն ունենալով ավելի քան 100 հազար ինքնաթիռների: Մենք տրամադրում ենք գործարարական, բժշկական և բեռնափոխադրական թռիչքներ մասնավոր անձանց և կազմակերպություններին:

Cofrance SARL (AVIAV TM) կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիտալի Արխանգելսկին արդեն 20 տարի աշխատում է ավիացիայի բնագավառում: Այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ձեռք է բերել ինքնաթիռների և օդանավակայանների կառավարման փորձ Եվրոպայում, Ռուսաստանում և ողջ աշխարհում: Այսօր կազմակերպության գլխավոր օֆիսը գտնվում է Նիցցայի կենտրոնում՝ լեգենդար Negresco հյուրանոցի հարևանությամբ:

Կազմակերպության գործունեությունը ապահովագրության և վարկ տրամադրելու բնագավառում կանոնավորվում է ORIAS (N 14005763) ֆրանսիական պետական կազմակերպության կողմից, բիզնեսը վավերացված է ISO 9000. Իր աշխատանքում կազմակերպությունը առաջնորդվում է որակի ամբողջական ղեկավարման (TQM — Total Quality Management) սկզբունքով:

Cofrance SARL (AVIAV TM)-ը երկրագնդի ամենախոշոր ավիացիոն միություններից մեկն է՝

  • EBAA (European Business Aviation Association),
  • NBAA (National Business Aviation Association),
  • EBAA France

– սպասարկման որակը և անվտանգության ստանդարտները ստուգված և գնահատված են (վավերացված են) միջազգային առաջատար պրոֆեսիոնալ կազմակերպությունների կողմից

  • Wyvern Ltd. (թռիչքների անվտանգությունը ապահովող առաջատար սեկտոր),
  • ARGUS International (բազմամակարդակ և բազմակողմանի ստուգում իրականացնող միջազգային աուդիտորական կազմակերպություն),

– 7 տարի շարունակ հանդիսանում է մասնագիտացված ցուցահանդեսների առաջատարը,

– իր գործունեության բնագավառում համապատասխանում է միջազգային պահանջներին,

– կիրառելով KYC ժամանակակից ընթացակարգը՝ իրականացնում է AML քաղաքականությունը:

Մեր խոշոր գործարքները իրականացվում են Լոնդոնի, Փարիզի, Տոկիոյի և Վաշինգտոնի առաջատար իրավաբանական ընկերությունների միջոցով: Պատվիրատուների միջոցները պահվում են հաճախորդների համար հատուկ նախատեսված հաշվեհամարների վրա CIC բանկում, որը գտնվում է Ֆրանսիայում:  Իսկ հաշվապահությունը ղեկավարվում է CERES կազմակերպության կողմից, որը նույնպես գտնվում է Ֆրանսիայում: Cofrance SARL (AVIAV TM) կազմակերպության պրոֆեսիոնալ պատասխանատվությունը ապահովագրված է 20 միլիոն դոլլարով:

Ցանկացած գործարք իրականացնելիս կազմակերպությունը ապահովում է կոմպլեքսային ավիաչարթեր՝ ամբողջովին պատրաստ շահագործման: Նորագույն էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս իրականացնել հաճախորդների դիստանցիոն սպասարկում ժամանակակից պաշտպանության համակարգերի կիրառմամբ: Այս բնագավառի լավագույն մասնագետները պատրաստ են հաճախորդներին շուրջօրյա տրամադրել իրենց խորհրդատվությունն ու օգնությունը:

Cofrance SARL (AVIAV TM)-ը ձեր անփոխարինելի գործընկերն է գործարարական ավիացիայի բնագավառում: