Reset Password

click to enable zoom
Loading Maps
We didn't find any results
open map
Make a Reservation
Advanced Search
Your search results
07.01.2019

Ուղղաթիռների առցանց ամրագրում Նիդերլանդներում

Նիդերլանդները հայտնի է իր կակաչների դաշտերով, պատմական շինություններով, ջրանցքներով և հողմաղացներով: Շատ զբոսաշրջիկներ նախընտրում են հիանալ երկրի գեղեցկությամբ ուղղաթիռից: AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով կարող եք ուղղաթիռներ պատվիրել ցանկացած պահի, որոնք կթռչեն Ձեզ անհրաժեշտ ցանկացած ուղղությամբ:

Մենք թռիչքներ ենք իրականացնում ինչպես խոշոր քաղաքներից` Ամստերդամ, Հաագա, Ուտրեխտ, Ռոտերդամ, Հարլեմ, Էյնդհովեն, այնպես էլ փոքրիկ բնակավայրերից: Կազմակերպում ենք օդային էքսկուրսիաներ, որոնց ընթացքում հնարավորություն եք ստանում բարձունքից հիանալու ծաղկապատ դաշտերի, հարթավայրերի և շատ ուրիշ տեսարժան վայրերի գեղեցկությամբ:

Եթե ցանկանում եք կանգ առնել քաղաքում, որպեսզի այցելեք թանգարաններ և հիանաք Ռեմբրանդի և Վերմեերի կտավներով, ապա ուղղաթիռը Ձեզ կիջեցնի մոտակա հարթակում և կսպասի Ձեր վերադարձին:

Եթե անհրաժեշտ է ուղղաթիռ վարձակալել Նիդերլանդներում, որպեսզի թռչեք դեպի մեկ այլ քաղաք Եվրոպայում, ապա դա կարող եք հեշտությամբ իրականացնել՝ օգտվելով ուղղաթիռների առցանց ամրագրման հարմար համակարգից: Թողեք Ձեր հայտը կայքում, և AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը կկազմակերպի թռիչքը:

Ուղղաթիռների առցանց պատվիրման համակարգի առավելությունները

  1. Ընդամենը մեկ րոպե է պահանջվում ամրագրման ձևի լրացման համար:
  2. Ընդամենը հինգ րոպե է պահանջվում պատվերի մանրամասների համաձայնեցման համար:
  3. Ընդամենը տասնհինգ րոպե է տևում չվերթի հաստատումը:
  4. Պետք չէ ոչ մի տեղ գնալ պայմանագրի ձևակերպման համար:
  5. Ստիպված չեք անհանգստանալ այն մասին, թե արդյոք կստանաք թռիչքի թույլտվություն:
  6. Ձեր ցանկություններին և գրպանին համապատասխան մոդելի ընտրության հնարավորություն:
  7. AVIAV TM (Cofrance SARL) մենեջերի շուրջօրյա հասանելիություն, որին կարող եք դիմել ցանկացած հարցի դեպքում:
  8. Լրացուցիչ ծառայությունների մատուցում. մինչև ուղղաթիռ ավտոմեքենայով փոխադրում, ճաշ սրահում, էքսկուրսիայի իրականացում, լուսանկարահանում, ուղեբեռի տեղափոխում, փաթեթավորում և հաճախորդի ցանկությամբ այլ ծառայություններ:

Այսպիսով, Նիդերլանդներում ուղղաթիռ կարող է վարձակալել յուրաքանչյուրը՝ անկախ գտնվելու վայրից կամ կարգավիճակից: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը ընդունում է պատվերներ բոլոր ուղղություններով և տրամադրում է օդանավեր Ձեր խնդիրների արագ լուծման համար:

Category: Услуги

Leave a Reply

Your email address will not be published.