Reset Password

click to enable zoom
Loading Maps
We didn't find any results
open map
Make a Reservation
Advanced Search
Your search results
08.01.2019

Ամրագրեք ուղղաթիռ Նիցցայում

Նիցցայում ուղղաթիռ վարձակալում են նրանք, ովքեր սիրում են ոչ ստանդարտ և արդյունավետ լուծումներ: Օդանավը թույլ է տալիս հաղթահարել հեռավորությունը հնարավորինս արագ, փոխադրել անհրաժեշտ քանակությամբ բեռներ, վայելել քաղաքի տեսարանները թռչնի թռիչքի բարձրությունից:

AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերը կազմակերպում է թռիչքներ Նիցցայից 50% ավելի ցածր արժեքով, քան այլ միջնորդները: Մենք համագործակցում ենք Նիցցայի օդանավակայանի հետ և ապահովում ենք առավելագույնս շահավետ պայմաններ հաճախորդների համար:

 

Պատվիրել ուղղաթիռ Նիցցայում հնարավոր է ցանկացած հարմար եղանակով.

 

  1. Լրացնել կայքում ամրագրման ձևը,
  2. Դիմել AVIAV TM (Cofrance SARL) ընկերության մենեջերին,
  3. Ներկայանալ մեր գրասենյակ:

 

Հաճախորդների մեծամասնությունը նախընտրում է առցանց ամրագրել ուղղաթիռը, քանզի դրա համար բավարար է պարզապես ձեռքի տակ ունենալ ինտերնետ հասանելիությամբ ապահովված էլեկտրոնային սարք:

 

Լրացրեք հայտի ձևը՝ նշելով

  • անհրաժեշտ երթուղին,
  • թռիչքի ամսաթիվը,
  • զբոսաշրջիկների թիվը,
  • օդանավի մոդելը,
  • Ձեզ հետ թռչող երեխաների քանակը և տարիքը,
  • բեռների մոտավոր քաշը և չափը,
  • լրացուցիչ ցանկություններ:

 

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ՝ հայտնելով թռիչքի արժեքը:

 

Ինչի՞ց է կախված ուղղաթիռի վարձակալության արժեքը

 

Նիցցայում ուղղաթիռ վարձակալում են ցանկացած ուղղությամբ թռիչք իրագործելու համար: Հնարավոր է հեշտությամբ հասնել ինչպես ոչ հեռվում տեղակայված Լազուրային ափի քաղաքներ և Պրովանս, այնպես էլ լեռնադահուկային հանգստավայրեր: Զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ են վայելում Մերիբելը, Վալ-Տորանսը և Կուրշևելը: Ահա Նիցցայից դեպի այդ ուղղություններով թռիչքների գների օրինակներ.

 

Մեկշարժիչանի ուղղաթիռներ՝

Н 125 – 5 տեղ – 5650 եվրո,

Н 125 – 6 տեղ – 6100 եվրո,

H 130 – 6 տեղ – 6700 եվրո:

 

Երկշարժիչանի ուղղաթիռներ՝

AS 355 – 5 տեղ – 10300 եվրո,

AW 109 SP – 4 տեղ – 13300 եվրո,

Bell 429 – 6 տեղ – 18700 եվրո,

H 155 – 6-8 տեղ – 24700 եվրո:

 

Հեշտությամբ կարող ենք նկատել, որ գինը ուղղակիորեն կախված է օդանավի մոդելից: Այս երթուղով մատչելի տարբերակը կազմում է 1015 եվրո մեկ ուղևորի համար: Այն կիրականացվի բազային կոմպլեկտավորմամբ մեկշարժիչանի H-125 ուղղաթիռով, որում հարմարություններից են միայն էրգոնոմիկ նստատեղերը և ձայնամեկուսացումը:

Շքեղ տարբերակի համար մեկ ուղևորը կվճարի 4015 եվրո: Ամենաթանկ մոդելը վերը նշվածից H-155 է, որն հագեցած է շքեղ կաշվե կահույքով,  ունի մինիբար, անհատական օդափոխության և լուսավորության համակարգ, մուլտիմեդիոն համակարգ, ինտերնետ հասանելիություն և բացառիկ ինտերիեր:

Ընտրեք Ձեզ հարմար մոդելը և ամրագրեք այն կայքում: Եթե նախընտրում եք օդանավի այլ տարբերակ, ապա հայտնեք դրա մասին  AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը, որը սիրով կտրամադրի այն: Վարձակալեք ուղղաթիռներ Ֆրանսիայում և ճանապարհորդեք հաճույքով:

Category: Услуги

Leave a Reply

Your email address will not be published.